Հասարակություն

Արցախում օտարերկրացիները կարող են հող գնել. կառավարության առաջարկը ԱԺ- ում բուռն քննարկումների առիթ դարձավ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Օտարերկրացիներին սեփականության իրավունքով հող ձեռքբերելու հնարավորություն տալու Արցախի կառավարության առաջարկն այսօր թեժ քննարկումների տեղիք է տվել Արցախի խորհրդարանում: Գյուղատնտեսության նախարարը, չհամաձայնելով հանդերձ, ստիպված է եղել ընդունել օրենսդիրների առաջարկը եւ Հողային օրենսգրքում փոփոխությունների հարցը  քվեարկության դնել առաջին ընթերցմամբ` լրացուցիչ քննարկումների տեղ թողնելով: 

Արցախում  գյուղատնտեսության նոր հայեցակարգով այգեգործությունը հռչակվել է գերակա ճյուղ: Այդ դաշտում օտարերկրյա ներդրումներ ապահովելու նպատակով է գյուղատնտեսության նախարարը բացատրում օտարերկրացիներին Արցախի տարածքում սեփականության իրավունքով հող ձեռքբերելու իրավունքը օրենքով ամրագրելը:

Արցախի խորհրդարանականները խնդիրը դիտարկում են  ազգային անվտանգության  եւ քաղաքական հարթակում: Գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը համաձայնում է, որ ազգային անվտանգության հարց կա։ Հակառակ նրա հավաստիացումներին, որ  կառավարությունն այդ հանգամանքը հաշվի է առել, պատգամավորներ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն են տեսնում։

 

Ցուցադրել ավելի
Back to top button