Տնտեսական

Անհրաժեշտ են լուծումներ, որոնք կբավարարեն և՛ տնտեսվարողին, և՛ ուղևորին

Այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին հավաքվել Երևան Արմավիր երթուղին սպասարկող կազմակերպության սեփականատերն ու վարորդները: Նրանք շենքը շրջափակել էին  Երևան Արմավիր երթուղին սպասարկող երթուղայիններով: Երթուղին սպասարկող «Գալակտիկատրանս» ընկերության սեփականատեր Շուշան Խաչատրյանը պնդում է, որ ներդրումներ է կատարել,սակայն,  տրանպորտի, կապի ու ՏՏ նախարարությունը իրենց համարանիշեր չի տալիս, որպեսզի կարողանան սպասարկում իրականացնել:

 

«Չեմ կարծում, որ  Երևան Արմավիր երթուղու  խնդիրը լուծում չունի»,- այսօր Ռադիլուրին պարզաբանել է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը: Նրա խոսքով, որպես տրանսպորտի քաղաքականություն իրականցնող մարմին չեն  կարող անհատական լուծումներ տալ: Աշոտ Հակոբյանն ընդգծել է՝  պետք է տանք լուծումներ, որոնք կբավարարեն և տնտեսվարողին, և ուղևորին, և մյուս փոխադրողներին : Տրանսպորտի նախարարի պարզաբանմամբ, տնտեսվարողն իմանալով միասնական երթուղային ցանցին անցնելու մտադրության մասին,  փորձում է  ավելացնել մեքենաների քանակը: Հակոբյանը ընդգծել է, որ նոր մրցույթներ չեն հայտարարում, ծառայությունների մատուցման ժամանակավոր սպասարկման հնարավորություն են տալիս նախարարի հրամանով:

«Փորձում է առկա 4 ավտոբուսների մրցույքով շահած քանակը դարձնել 20 ավտոբուս: Ժամկետը մինչև 2022թվականն է: Մենք այստեղ կաշկանդվելու ենք, չենք կարողանալու որևէ մրցույթ իրականացնել: Եթե տնտեսվարողը  ինքնակամ թողնում է իր կողմից սպասարկող  երթուղին, դա միանշանակ հիմք է օրենքով  սահմանված կարգով լիցենզիայից զրկելու: Բայց մենք չենք ուզում պահի տակ որոշումներ կայացնել, բայց նախազգուշացնում ենք նման տնտեսվարողներին, որ նման հնարավորություն կա, չանեն այնպես, որպեսզի գնանք այդպիսի քայլերի»:

Ցուցադրել ավելի
Back to top button