Միջազգային

Փոմփեոն և Լավրովը կքննարկեն S-300 համակարգերի մատակարարման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ ակնկալում է Նյու Յորքում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ` Մոսկվայի կողմից Սիրիային S-300 (С-300) հրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգությունների ֆոնին` տեղեկացնւմ է ТАСС-ը:

Ռուսաստանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում է S-300 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Սիրիայի իշխանություններին։

«Երկու շաբաթվա ընթացքում S-300 ժամանակակից զենիթա-հրթիռային համակարգ կփոխանցվի, որն ի վիճակի է 250 կիլոմետր հեռավորության վրա օդային թիրախներ հայտնաբերել և միաժամանակ խոցել դրանցից մի քանիսը: Համալիրը լրջորեն կամրապնդի սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի մարտունակությունը: 2013 թվականին Իսրայելի խնդրանքով մենք դադարեցրեցինք S-300 համակարգերի մատակարարումը: Այսօր, սակայն, իրադրությունը փոխվել է, և ոչ մեր մեղքով», — հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Պաշտոնական Մոսկվան S-300 համակարգերը Սիրիա առաքելու որոշումը կայացրեց ռուսական Իլ-20 հետախուզական օդանավի կործանումից հետո, որի մեղավորն, ըստ ռուսական կողմի, Իսրայելի ռազմաօդային ուժերն են:

Ցուցադրել ավելի
Back to top button