Հասարակություն

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. կա զոհ (լրացված)

տեղադրված է ժամը 13.01
լրացված է ժամը 14.51

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունը եղել է թթվածնի արտադրության կայանում, պայթյունից մահացել է կայանի տեխնիկ- օպերատորը՝ «Ռադիոլուրին» հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյանը։ Եվս մեկ աշխատակից ստացել է թեթեւ վնասվածքներ։

Ավելի վաղ NEWS.am–ին ոստիկանությունից հայտնել էին, որ ժամը 12:05–ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ են ստացել, որ թթվածնի բալոնի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button