Միջազգային

Իրանական միջուկային գործարքի մասնակիցները մտադիր են հատուկ մեխանիզմ ստեղծել Թեհրանի հետ հաշվարկների համար

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ Իրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) համաձայնագրին մասնակցած երկրները հաստատել են, որ իրանական կողմը կատարում է պայմանագրի պայմանները:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մոգերինին ընթերցել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը: Դրանում նշվում է, որ Իրանի իշխանությունները «միջուկային ոլորտին վերաբերող իրենց պարտավորությունները լիովին կատարում են»:

Նա նշել է, որ իրանական միջուկային գործարքի մասնակիցները մտադիր են ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման պայմաններում հատուկ մեխանիզմ ստեղծել Թեհրանի հետ հաշվարկների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button