Հասարակություն

Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն է կրակում, նման հակառակորդի հետ արդյունավետ հանդիպումների մասին խոսելն անիմաստ է


Սեպտեմբերի 26-ին ըստ ՀՀ ԱԳՆ-ի  պաշտոնական տեղեկատվության ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը  Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Ռադիոլուրի հետ զրույցում ասաց, որ որևէ կարևորություն չպետք է տալ սպասվող հանդիպմանը: Քանի որ դրա նպատակն է ցույց տալ միջազգային հանրությանը, թե կողմերը հակված են խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Սակայն իրականությունն ըստ քաղաքագետի այլ է:

 

Որևէ առաջարկ ՀՀ ԱԳՆ կողմից դժվար թե իրականություն դառնա՝ համոզված է: Սա արարողակարգային հանդիպում է լինելու ըստ Հայկ Մարտիրոսյանի: Իրականում բոլորին պարզ հայտնի է, թե որ կողմն է նախահարձակ լինում, խախտում հրադադարի ռեժիմը և անհեթեթ է նաև հետաքննության մեխանիզմների ներդրման մասին խոսելը: Եթե անգամ դա փաստվի, ապա չի կարող կանխել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները:

«Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն է կրակում, բայց եթե դա փաստվի էլ, ապա չի խանգարի որ կրկին խախտի հրադադարի ռեժիմը, քանի որ որևէ մեկը Բաքվին չի պատժելու, չի ապտակելու»:

Քաղաքագետ Թևան Պողոսյանը մինչդեռ կարծում է , որ երկու երկրների ԱԳՆ-ների հանդիպման ընթացքում թերևս կքննարկվեն Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործման հարցեր.

Բոլորովին վերջերս հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ տվեց Տավուշի մարզի ու Նախիջևանյան կողմից ՝ Արենի գյուղի ուղղությամբ: Ցավոք ունեցանք նաև վիրավորներ ու զոհեր: Ու նման հակառակորդի հետ արդյունավետ հանդիպումների մասին խոսելը քաղագետները անիմաստ են համարում:

Ցուցադրել ավելի
Back to top button