Միջազգային

Այսօր Իրանում սգո օր է` ի հիշատակ ահաբեկչության զոհերի

Իրանի կառավարությունը այսօր սգո օր է հայտարարել ՝ ի հիշատակ Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Իրանի Ահվազ քաղաքում շաբաթ առավոտյան ահաբեկչություն էր տեղի  ունեցել, որի հետեւանքով զոհվել է 25 մարդ, ևս 60-ը վիրավորվել:

Իրանի բարձրաստիճան ղեկավարությունը հասցեական մեղադրել է ԱՄՆ-ին երկիրը կազմաքանդելու, սադրանքներ կազմակերպելու մեջ: Ո՞վ է ահաբեկչության հեղինակը եւ ի՞նչ հեռահար քայլեր են նախագծում նման դատապարտելի արարքով, եւ ինչո՞ւ են միմյանց մեղադրում Վաշինգտոնն ու Թեհրանը:

Իրանի Մեջլիսի պատգամավոր Կարեն Խանլարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ երկրում իրավիճակը հանգիստ է, կայուն, հասարակությունը միախմբված է եւ պատրաստ է պայքարել արտաքին ուժերի ցանկացած միջամտության դեմ, իսկ այսօր նույնքան միասնական սգում է անմեղ զոհերի հիշատակը:

Ահաբեկչության կազմակերպման նպատակը, ըստ Մեջլիսի հայ պատգամավորի, հստակ է, երբ վերլուծում ես՝ թե մինչ ահաբեկչությունը ի՞նչ գործողություններ եւ ի՞նչ բնույթի հայտարարություններով է հանդես եկել կազմակերպողը: Իսկ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ահվազում հայրենասիրական արաբական ժողովրդավարական շարժում» խմբավորումը, որը կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ: Եվ իրանահայ պատգամավորի հավաստմամբ, խմբավորումը արտաքին միջամտության արդյունքում ցանկանում է մասնատել Իրանի տարածքային ամբողջականությունը եւ վտագի տակ դնել անկախությունը, եւ թուլացել տարածաշրջանում Իրանի դերակատարումը:

Իրանագետ Արմեն Իսրայելյանը դժվարացավ պատասխանել տեղի ունեցած ահաբեկչության մեջ արտաքին ուժերի դերակատարության մասին հարցին։ Գուցե անջատողական խմբերը ստացել են արտաքին աջակցություն, բայց  Իրանում այսօր շատ փորձագետներ, պաշտոնյաներ քննադատում են երկրի անվտանգության ուժերին՝ կանխարգելիչ քայլեր չիրականացնելու մեջ, որը եւ հանգեցրեց ահաբեկչության կազմակերպման՝ ասում է:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ահաբեկչությունից անմիջապես հետո հայտարարեց, որ Միացյալ Նահանգները և «Պարսից ծոցի երկրներից մեկը» ներգրավված են Ահվազում տեղի ունեցած ահաբեկչությանը: Այսօր ԱՄՆ եւ Արաբական Միացիալ Էմիրությունները  հերքել են մեղադրանքները։ Ավելին, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին նշել է, որ Ռոուհանին կարող է մեղադրել բոլորին, բայց այն, ինչ նա պետք է անի, հայելու մեջ ինքն իրեն նայելն է։

Back to top button