Քաղաքական

Թե ինչու է նյարդայնանում Ալիեւը․ Տիգրան Բալայանը գրառումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառմանը, թե «միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հետաքննվի»:

Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանց աշխարհի արձագանքը հստակ ցույց են տալիս, թե ինչու է հարևան երկրի նախագահն այդքան նյարդայնանում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տիգրան Բալայանը:

Իսկ Իլհամ Ալիևը «Թվիթեր»-ի իր էջում գրառում էր կատարել, որով քննադատել էր Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդների տված դրական գնահատականը՝ այն դեպքում, երբ ընտրությունները դեռ չէին կայացել, և դրանց վերաբերյալ որևէ արձագանք դեռևս չէր հնչել:

Ցուցադրել ավելի
Back to top button