ԿարևորՔաղաքական

Ժամը 12-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

Կեսօրվա դրությամբ Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։

Դրանցից  1-ը վերաբերել է լրագրողի մասնագիտական  գործունեությունը խոչընդոտելուն, 1-ը՝  կրկնաքվեարկության փորձին, 3-ը՝ ընտրացուցակների անճշտություններին, 5-ը եղել են ահազանգեր այլ իրավախախտումների վերաբերյալ։ Այս տվյալները ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողներին հայտնել է Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ ահազանգերը  ստուգվում են, առայժմ որևէ քրեական գործ չի հարուցվել։

Ինչ վերաբերում է մինչև քվեարկության օրը ստացված դիմումներին, ապա Հակոբյանի փոխանցմամբ՝ ստացվել է 93 տեղեկություն իրավախախտումների վերաբերյալ։ Հիմնական մասը՝ 21-ը, վերաբերել է ընտրակաշառքի հնարավոր դեպքերին։ Տեղեկությունների մի մասը՝ 23-ը, չի հիմնավորվել, մյուս մասը ստուգման փուլում է։

Հարուցվել է 3 քրեկան գործ։

 

Back to top button