Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է ԱՄՆ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: Օդանավակայան մեկնելիս իր ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետը ուղիղ եթերում հայտնեց, որ ԱՄՆ-ից հետո կմեկնի Դուշանբե, այնուհետեւ կվերադառնա Երեւան։ Երեւանի քաղաքապետի ընտրության արդյունքներին չի կարող հետեւել, որովեհետեւ լինելու է օդում, ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են հանրապետության վարչապետի երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի Մետրոպոլիտեն թանգարանում բացվող «Արմենիա» խորագրով ցուցահանդես:

Ցուցադրել ավելի
Back to top button