Քաղաքական

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ընտրություններին չի մասնակցել

4/54 ընտրատեղամասում, որտեղ անցած խորհրդարանական ընտրություններին քվեարկել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ժամը 20- ին փակվել են տեղամասի դռները։ Դրանից հետո պարզ է դարձել, որ նախկին վարչապետը քվեարկությանը չի մասնակցել։

Այս ընտրատեղամասում գրանցված է 1915  ընտրող, որոնցից քվեարկությանը մասնակցել է 874 ընտրող։

Հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Սարգսյանը  հայտնել է, որ այս անգամ մասնակցությունը ընդհանուր առմամբ ցածր է եղել, սակայն նաեւ ավելի հանգիստ է անցել։ Նա շեշտել է, որ արդեն մի քանի ընտրությունների է անցկացրել, սակայն սրանք եղել են ամենահանգիստ ընտրությունները։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 20։00- ի թողարկումից

 

Ցուցադրել ավելի
Back to top button