Հասարակություն

«Անկախ դիտորդի» արձանագրած խախտումների կեսից ավելին կապված է տեղամասերի մատչելիության հետ

«Անկախ դիտորդ» առաքելությունը ամփոփել է ժամը 12- ին իր կողմից արձանագրված խախտումների վիճակագրությունը։

Ըստ այդմ՝ արձանագրված խախտումների մոտ 57 տոկոսը կապված է ընտրատեղամասի մատչելիության հետ, մոտ 16 տոկոսը՝ քվեարկության սենյակի կահավորման, մոտ 10 տոկոսը վիճակահանության կարգի, 5 տոկոսը իրավունքների խոչընդոտման հետ։ Դիտորդները նկատել են նաեւ կողմնակի անձանց տեղամասերի մոտ, տեղամասում չեն եղել ընտրողների ցուցակներ, այն բացվել է ուշ կամ շուտ, հանդիպել են քարոզչական նյութերի, խնդիրներ են եղել նաեւ չհրկիզվող պահարանի հետ։

 

Ցուցադրել ավելի
Back to top button