ԿարևորՍպորտ

Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ

Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովին բաց քվեարկությամբ ՀՖՖ նախագահ ընտրվեց ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ նախագահի միակ թեկնածու Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել էին Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները:


Ավելի վաղ ԱԱԾ ղեկավարը հայտնել էր, որ եթե նա ընտրվի ՀՖՖ նախագահ, ապա ԱԱԾ-ում աշխատանքը չի տուժի։

«Ես պատրաստ եմ ստանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Ես ինձ տեսնում եմ այդ պաշտոնում»,- այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում լրագրողներին ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօրվա ժողովին չէր մանսակցում: Այսօր տեղի ունեցավ նաև ՀՖՖ գործկոմի անդամների ընտրությունը։

Back to top button