Հասարակություն

Կահիրեի հայկական գերեզմանատների վերականգնումը մոտենում է ավարտին

Reuters-ը գործակալության «Վերանորոգված գերեզմանոցը ցույց է տալիս հայերի պատմությունը Կահիրեում» վերտառությամբ օրերս հրապարակված հոդվածում հեղինակը գրում է, որ 1924 թվականին հայ համայնքին տրամադրված տարածքը վերականգնվում է:

Հնագետ, ճարտարապետ Նաիրի Համփիկյանը, որը ստանձնել է վերկանգնման աշխատանքները «Ռադիոլուր»-ին մանրամասներ  է պատմել՝ թե՞ ինչ վիճակում էր հայ համայնքի 100-ամյա պատմությունը ամփոփող գերեզամանտունը, եւ ինչպե՞ս էր վանդալիզմի զոհ դարձել հայտնի դերասանուհի Սիրանույշի արձանը, երգիծաբան Երվանդ Օտյանի գերեզմանը:

Կահիրեում երկու  հայկական գերեզմանատների վերականգնումը մոտ է ավարտին: Այժմ կատարվում են գերեզմանների տապանաքարերի, հուշարձանների եւ կիսանդրիների մաքրման աշխատանքները՝ «Ռադիոլուրին» ասում է հնագետ, ճարտարապետ Նաիրի Համփիկյանը, որն իր աշխատանքային խմբով անձամբ է զբաղվում վերականգման աշխատանքով։

Հայկական հին գերեզմանատունը եգիպտական, հայկական եւ եվրոպական ճարտարապետութունների յուրատեսակ սինթեզ է, համաձուլվածք: Ժամանակաշրջան է եղել, երբ այս վայրի մասին մոռացել են: Սակայն առաջնորդարանի կողմից առաջարկված վերականգնման նախագիծը խոշոր նախաձեռնություն դարձավ, եւ հաջողվեց վերականգնել նախկին տեսքում՝ պատմում է հնագետ Նաիրի Խամփիկյանը:

Նաիրին մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքային խմբին հաջողվել է վերականգնել հայտնի դերասանուհի Սիրանույշի բրոնզաձույլ արձանի կրկնօրինակը, որը վանդալիզմի զոհ էր դարձել: Միայն Սիրանույշը չէ, որ հուղարկավորված է Կահիրեի հին գերեզմանատանը։ Հայտնի հայերը շատ են, բայց գերեզմանի նշանակությունը համայնքի համար միայն հայտնի անձանցով պայմանավորված չէ։ Այս վերականգնումը պատմության վերականգնումն է՝ համոզված է Նաիրի Համփիկյանը:

Կահիրեի հայկական գերեզմանատանն ու դրա վերականգնմանն անդրադարձել են նաեւ միջազգային հայտնի լրատվամիջոցները։ Reuters-ը, մասնավորապես, հիշում է, որ հայերը Եգիպտոսում սկսել են հաստատվել 10-12-րդ դարերից, իսկ 1844 թվականին Մուհամեդ Ալի Փաշան հայերին է հանձնել առանձին հողակտոր, որը ներկայում հայտնի է որպես հին իսլամական Կահիրե:

Համայնքը ոգեւորված է Եգիպտոսում հայկական ժառանգության պահպանությանն ու վերականգնմանը միտված աշխատանքներով։ Վկայությունը՝ համացանցում տիրող աշխուժություն է: Բոլորը միմյանց շնորհավորում են, անհամբեր սպասում են քառամյա աշխատանքների ավարտին, որը նախատեսված է այս տարեվերջին:

Ցուցադրել ավելի
Back to top button