Մշակույթ

«Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի եզրափակիչը՝ սեպտեմբերի 22-ին

«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ եթերը կկայանա շաբաթ օրը` սեպտեմբերի 22-ին: Այն կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում` ժամը 19:20–ին:

Եզրափակիչում հանդես կգան երկու կիսաեզրափակիչները հաղթահարած տասը մասնակիցները` Անի, Անահիտ Առաքելյան, Հարութ Հարությունյան, Լիլի, Վովա, Սերժ Առաքելյան, Վարդան Մարգարյան, Էլիզա, L.E.V.O.N և Լիա: Հաղթողը կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում, որը կկայանա Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նոյեմբերի 25-ին:

Back to top button