ԿարևորՀասարակություն

Բաղրամյան 26-ի դարպասներն այլևս բաց են քաղաքացիների համար

Քաղաքային միջավայրն իշխանության բնույթն արտահայտող ցուցիչներից մեկն է։ Բաղրամյան 26-ի դարպասներն այլևս բաց են քաղաքացիների համար։ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարճապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացումից առաջ հայտարարել է, որ դարպասները բացվում են ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունը այլևս երբեք մեկուսացած և կտրված չի լինի ժողովրդից:

«Հայաստանի քաղաքացիները, այսուհետև ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, այնուհետև նախագահի նստավայրի տարածք և այն օգտագործել որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: Մենք հույս ունենք, որ այս դռները այլևս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանում իշխանությունը այլևս անշրջելիորեն պատկանում է իր ժողովրդին, իշխանությունը այլևս անշրջելիորեն պատկանում է Հայաստանի հանրապետության քաղաքացիներին», — ասել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button