Հասարակություն

Հայաստանը չպետք է խրախուսի ոչ աղքատությունը, ոչ խաղամոլությունը. վարչապետ


Եթե խորհրդարանը հավանության արժանացնի, ապա ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ հնարավոր կլինի կազմակերպել միայն Հայաստանի չորս քաղաքներում: Նախագծի քննարկման ժամանակ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը չպետք է խրախուսի ոչ աղքատությունը, ոչ խաղամոլությունը:

Կառավարության ղեկավարի խոսքով, տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, և ուզում ենք հասկանալ՝ այդ ինչ ցուցանիշ է, պարզվում է՝ ոչ մի բան տեղի չի ունեցել:

Պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, և մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով և պարտվելով, բնականաբար: Այսինքն՝ այս 3 խնդիրը պետք է լուծել՝ շեշտել է վարչապետը:

 

Տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել հանրապետության միայն 4 քաղաքներում Ծաղկաձորում, Ջերմուկում, Մեղրիում եւ Սևանում, եթե ընդունվի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը։  Օրենսդրական փաթեթը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մտահոգություն ունի.

«Դա կբերի աշխատատեղերի զգալի կրճատմանը. «Խոսքը գնում է մի քանի հազար հոգու մասին»:

Փոխվարչապետը առաջարկում է փուլային աշխատել: Փոխզիջումային լուծման հետ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայն է, սակայն փորձում է հասկանալ՝ արդյոք այս ոլորտն է հեռանկարային դիտարկվում տնտեսական քաղաքականության համար:

ԱԳԼԿՃ-ներում տեղադրված խաղատների ու ավտոմատացված սարքավորումների հետ նույնպես խնդիրներ կան՝ արձանագրում է վարչապետ նիկոլ Փաշինյանը:

«Միանշանակ է, որ այդ գազալցակայաններում գործող անհասկանալի սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում ոչ միայն գյուղական համայնքներում: Դա լուրջ խնդիր է, և դրանք ուղղակի պետք է հանվեն: Շատ կարևոր է, թե ինչպես կազմակերպել այդ գործընթացը, որպեսզի խնդիրն իսկապես ճիշտ լուծվի»:

Հենց այս նախագծի քննարկման ժամանակ էլ վարչապետն անդրադարձավ  տնտեսական աճի ցուցանիշերին

«Պարզվում է  այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա աբսուրդ է»:

Կառավարության ղեկավարը տնտեսական քաղաքականության տրամաբանության  փոփոխությունն է  կարևորում

« Մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը՝ մի կողմից, աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար՝ ղումարբազությունը: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ ո՛չ մեկը խրախուսենք, ո՛չ էլ մյուսը»:

Ոչ ինտենսիվ գյուղատնտեսություն,  մոլախաղեր և   ընդերքի արտահանում: Այս պահին Հայաստանի տնտեսության կառուցվածքն այսպիսին է՝  սա կառավարությանը ձեռնտու չի:

Վարչապետը մեկ անգամ ևս հսատկեցրեց ՝ ցանկանում են, որ տնտեսությունն ունենա հետևյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթև արդյունաբերություն, վերամշակող գյուղատնտեսություն, այսինքն՝ սննդի արտադրություն և  ոչ միայն:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝  այս փոփոխությունը տեղի ունենալու համար պետք է գնալ շատ լուրջ քայլերի:

Back to top button