Հասարակություն

Վեհափառը չի պատրաստվում հրաժարական տալ. Վահրամ քահանա Մելիքյան


Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակում մամուլում շրջանառվող լուրերը, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վեհափառ հայրապետն ինքն է թողնելու աթոռը՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով:

Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորվեց հասարակական մի նախաձեռնություն, որը սկսեց համացանցում տարաբնյութ տեղեկություններ տարածել՝ կասկածի տակ դնելով  Գարեգին Երկրորդի հովվապետությունը, ինչպես նաեւ առաջացրեց հասարակական դժգտոհություններ՝ եւ դեմ նախաձեռնությանը, եւ Վեհափառին:

Ո՞վքեր են նախաձեռնության հեղինակները եւ ի՞նչ նպատակ է  այս ամենը հետապնդվում:

Գարեգին Երկրորդի առողջական վիճակը լավ է, եւ Վեհափառը չի պատրաստվում հրաժարական տալ՝ «Ռադիոլուրին» հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։ Անդրադառնալով մամուլում հայտնված լուրերին, թե իբր Գարեգին Երկրորդի եւ իշխանությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Վեհափառը հրաժարական է ներկայացնելու՝ վատառողջ լինելու հետեւանքով՝ ասաց.:

«Հայրապետական աթոռի թողնելը երբեք չի կարող պայմանավորված լինել, որեւէ նման գործոնով: Հետեւաբար, այս կապակցությամբ որեւէ պայմանավորվածություն չկա, այնպես էլ ծրագրում նման նպատակ չկա: Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է իր ծառայությունը մեր ազգին եւ այսօր ունեցել է բազում հանդիպումներ»:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանը դժվարանում է ասել, թե նման լուրեր տարածողները ովքեր են, բայց եւ նշում է, որ ցանկացած ֆեյք լուր որեւէ ուժի կամ խմբի շահեր է արտահայտում: Ավելի վաղ սկսված ներեկեղեցական զարգացումները մեղմվում են, եւ նախկին ջերմությունը նման լուրերով պահելու խնդիր կա՝ ասում է աստվածաբանը:

Տեր Վահրամը իր հերթին չի բացառում, որ նման կեղծ լուրեր տարածողները կարող են լինել «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման մասնակիցները, քանի որ նախաձեռնության շարքերում գտնվողները ամեն միջոցի դիմում են, որն ուղղված է ոչ միայն կաթոսիկոսի, այլ Հայ եկեղեցու, եւ բոլոր եկեղեցականների դեմ է:

«Հետեւողականորեն փորձում են կեղծ լուրեր հրապարակել, տարածել, որոնք երբեք չեն կարող սասանել մեր եկեղեցու հեղինակությունը, քանի որ եկեղեցին քաջ գիտակցում է իր առաքելությունը: Եվ հակառակ բոլոր նման մանիպուլիացիանների եկեղեցին շարունակելու է իր ծառայութունը բերել մեր ժողովորդին»:

Համացանցն այսօր քննարկում է նաեւ Կաթողիկոսի անվտանգության ապահովման հարցը նույնպես: Հանրապետական պատգամավոր Միհրան Հակոբյանը պատրաստվում է շրջանառության մեջ դնել՝ « Հատուկ պետական պաշտպանոթյան ենթակա անձանց անվտանգության ապոհավման մասին» օրենքում փոփոխությունները, համաձայն որ՝ի օրենքով կապահովվի կաթողիկոսի անվտանգությունը: Գործող օրենքով պետական պահպանություն տրամադրվում է միայն նախագահին, վարչապետին, եւ ԱԺ նախագահին: Տեր Վահրամը տեղի ունեցած իրողություններով պայմանավորված՝ նախաձեռնությունն անգամ ուշացած է համարում:

ԱԺ պատգամավորը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ավելի հանգամանալից նախաձեռնությանը կանդրադառնա այն շրջանառության մեջ դնելուց հետո, բայց մինչ այդ հիշեցնում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարձակում տեղի ունեցավ նախ Դիվանատանը, ապա Գնդեվանքի ճանապարհին, նրա դեմ սադրանքներ տեղի ունեցան Հաղարծինի վանքի բակում:

Back to top button