ԿարևորՔաղաքական

Փաշինյան-Թրամփ հանդիպումը դեռևս հաստատված չէ․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպման գործընթացը պահանջում է ժամանակ, գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ։ Ունենք բավական տարբեր հարթակներ միասին աշխատելու, և այդ հարցը պետք է գա հասնի իր հանգուցալուծմանը։ Մոտակա ժամանակներում այդ հանդիպումների մասին կլսեք տարբեր մակարդակներով, որոնք բերելու են ավելի բարձր մակարդակի հանդիպման։ Ներկայում չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ հանդիպումը կկայանա»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Back to top button