Հասարակություն

Հայաստան ցորեն տեղափոխող ավտոմեքենաներին առավելություն պետք է տրվի․ Վրաստանի նախկին փոխվարչապետ


Հայկական կողմի բանակցությունների և Թբիլիսիում սկիզբ առած բողոքի ակցիաների արդյունքում Վրաստանի Ֆինանսների նախարարությունը մինչեւ տարեվերջ հետաձգել է ցորեն տեղափոխելու ավտոճանապարհային արգելքը։

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից «Ռադիոլուր»-ին փոխանցել են, որ հայկական կողմը բանակցում է հարցի շուրջ՝ հույս ունենալով, որ ընդունելի տարբերակ կընդունվի։

Իսկ Վրաստանում փորձագետները՝ հաշվի առնելով առաջ եկող խնդիրները, վստահ են, որ որոշումը մինչ այդ կչեղարկվի․ «Թբիլիսին չպետք է լարվածություն ստեղծի հայ-վրացական հարաբերություններում»։

Եվ Թբիլիսիում մեր թղթակիցը քիչ առաջ հայտնեց, որ ֆինանսների նախարարությունը որոշել է ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման արգելքը հետաձգել մեկ տարով։ Նման որոշում ընդունվել է բողոքի մասնակիցներից մեկի՝ ինքնահրկիզման սպառնալիքից հետո։ Նախարարության որոշման մասին ցուցարարներին հայտնել է հենց բողոքի մասնակից Ջանո Ամկղոլաձեն:

 

 

Back to top button