ԿարևորՀասարակություն

ՄԻԵԴ- ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 76,600 եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 76,600 եվրո՝ երեք գործի համար։

Գործերից մեկը կապվում է 2008- ի մարտի 1- ի հետ։ Դիմումատուն Լեւոն Տեր- Պետրոսյանի աջակիցներից Մուշեղ Սաղաթելյանն է։ Նա բողոքել է, որ ոստիկանությունում ենթարկվել է բռնությունների, իր կալանավորումը ապօրինի էր, իսկ քրեական գործը՝ կեղծ։

Դատարանը որոշել է, որ Հայաստանը Սաղաթելյանին պետք է վճարի 15,600 եվրո փոխհատուցում եւ 5000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Երկրորդը՝ Վարդգես Գասպարիի գործն է։ Նա ձերբակալվել է ոստիկանի վրա հարձակման համար 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո։ 2008- ի նոյեմբերին նա ազատազրկման է դատապարտվել, ազատվել է 2009 թվականի փետրվարին։

ՄԻԵԴ- ը որոշել է Գասպարիին վճարել 4000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Երրորդ գործը վերաբերում է 2007 թվականի մայիսի 12- ի աղմկահարույց դեպքին։ Լեւոն Գուլյանի մարմինը, որը հրավիրվել էր ոստիկանություն որպես սպանության գործով վկա, գտնվել էր Երեւանի ոստիկանության վարչության բակում։ ՄԻԵԴ- ը համաձայնել է, որ  խախտվել է Գուլյանի կյանքի իրավունքը, եւ արձանագրել, որ իշխանությունները չեն կարողացել արդյունավետ հետաքննություն իրականացնել։ Այս գործով Հայաստանը վճարելու է 50,000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ 2000 եվրո դատական ծախսերի փոխհատուցում։

Ցուցադրել ավելի
Back to top button