Հասարակություն

Դժգոհության արժանացած համայնքների խոշորացումը կշարունակվի, եթե բնակիչները ցանկանան

«Երկխոսություն համայնքների բնակիչների հետ»,- դժգոհության ու քննադատության արժանացած համայնքների  խոշորացումը կշարունակվի բնակիչների ցանկության դեպքում միայն՝ այսօր հայտարարել է տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը ընդհանուր առմամբ, գոհ է բարեփոխումից, սակայն հասկանում է նաև, թե ինչու են դժգոհ  բնակիչները:

«Համայնքները  խոշորացել են՝  ճաշակի նպատակահարմարության պայմաններում»,- բնորոշումը տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանինն է: Նրանից հետաքրքրվում եմ,  արդյոք  կո՞ղմ է բարեփոխմանը:

«Խոշորացմանը դրական են վերաբերվում»:

Պապիկյանը  մարզային այցերի ժամանակ պարզել է՝ բնակիչների մեծ մասը դժգոհ է խոշորացումից, արձանագրում է նաև դժգոհության պատճառը.

«Նախորդ իշխանությունների ժամանակ գոնե այս խնդիրը, դրա դրական կողմերը  համայնքի բնակիչներին չի ներկայացվել: Որոշումը եղել է քաղաքական՝ որոշումը եղել է ՝ խոշորանում ենք՝ անկախ նրանից համայնքը ուզում է, թե չէ: Խոշորանումե ս այն ձևով, ինչպես կառավարությունն է ուզում»:

Գյուղացիները մեր մարզային այցերի ժամանակ նույնպես իրենց  դժգոհությունն են հայտնում համայնքների խոշորացումից:

Խոշորացված բազմաբնակավայր համայնքների ղեկավարները խոշորացումն ընդհանուր առմամբ դրական են գնահատում: 2017-ի հունվարին խոշորացված Կողբ համայնքի ղեկավար Արսեն  Աղաբաբյանը խոշորացման տրամաբանությունը չի հասկանում:

«Այսուհետ ՀՀ-ում չեն կարող լինել խոշորացումներ, որոնք համայնքի բնակիչների ցանկությունից ու շահերից չեն բխում՝ խոստանում է նախարարը:

«Համայնքի բնակիչների ցանկությունից կախված կլինի: Ընդհանրապես խոշորացումը տեսնում ենք համայնքի բնակիչների կամարտահայտման ու հանրաքվեի միջոցով: Առաջիկայում, մինչխորհրդարանական ընտրությունները գործընթացը առկախել ենք»:

Համայնքների խոշորացումն օրենքով է սահմանված և նախարարի ցանկությամբ չէ, որ գործընթացը պետք է դադարեցվի։ Բարեփոխումը կացնահարելը ճիշտ չէ՝ ասում է Սուրեն Պապիկյանը:

Back to top button