Հասարակություն

Ի՞նչու են բողոքում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները

Ոստիկանությունը օրեր առաջ տեսանյութ հրապարակեց  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցած չարաշահումների մասին: Ուսանողներին  այս տեսանյութը վրդովվեցրել է, ու նրանք այսօր  դասադուլ էին հայտարարել: ԵԹԿՊԻ Ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միլենա Բալդրյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ ուսանողների պահանջները երկուսն են:

«Ներկայացնել վերջին 4 տարիների ֆինանսական հաշվետվությունը` հստակ առանձնացված տողերով և երկրորդ`ռեկտորի և իր ղեկավար կազմի հրաժարականը»։

Ըստ ոստիկանության տեսանյութի՝ պարզվել է, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ.-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար։ Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։

Նա փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3 500 000 դրամ աշխատավարձ։ Բացի այդ, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար, հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։

Ռեկտորի օգնական, ինստիտուտի  դասախոս  Հասմիկ Իսրայելյանը, որ ուսանողների հետ միացել էր դասադուլին, ասում է, որ իրենք տեսանյութի հրապարակումից հետո շոկ են ապրել

Շոկ ապրել է նաև ռեկտոր Դավիթ Մուրադյանը։ Նախօրեին հանդիպել է ուսանողներին հետ, նրաց հորդորել սպասել մինչև նախաքննությունը ավարտվի։  Տեղեկացրեց նաև, որ որ բուհի պրոռեկտորը՝ Հովհաննես Ավագյանը, որը մեղադրվում է կոռուպցիոն սխեմաներ օգտագործելու մեջ, հրաժարական է տվել:

Ռեկտորին փոխանցեցինք, որ ուսանողները   պահանջում են նաև հրապարակային հաշվետություն։ Դավիթ Մուրադյանը հայտնեց, որ  ամեն տարի կառավարման խորհրդի ժողովի ժամանակ ֆինանսական հաշվետվություն է ներկայացվում։ Նիստին ներկա են լինում նաեւ ուսանողները։

Խորհրդի անդամների 25 տոկոսը ուսանողներն են, այնպես որ հաշվետվությունը բաց է, նրանք կարող են կազմել փոքր խումբ, այցելել հաշվապահություն ու այնտեղ գտնել իրենց հարցերի պատասխանները:

Ցուցադրել ավելի
Back to top button