Տնտեսական

Աննախադեպ բարենպաստ պայմաններ են ստեղծվել ՓՄՁ-ների համար․ ՊԵԿ


ՊԵԿ ում վստահեցնում են՝ աննախադեպ բարենպաստ պայմաններ են ստեղծել արտահանողների, հատկապես ՓՄՁ-ների համար։ Նախկինում ԱԱՀ-ն վերադարձնում էր դիմումը մուտքագրելիս 180 օրյա ժամկետում, իսկ այժմ ՝ 20-օրյա ժամկետում։

ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանի տեղեկացմամբ, այս տարվա առաջին ութ ամիսներին տնտեսվարողներին վերադարձվել է մոտ 66 մլրդ դրամ, 52 տոկոսով ավելի,քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Պաշտոնյան վստահեցրել է, որ գումարի վերադարձի նախորդ տարիներից կուտակված պարտքեր չկան։

Անդրադառնալով եկամտային հարկի վերադարձին, Միրրզոյանը նշել է, որ 2 հազար շահառուի վերադարձել են 3,2 մլրդ դրամ։

Ցուցադրել ավելի
Back to top button