Հասարակություն

Երկրաշարժ՝ Դաստակերտից 3 կմ հյուսիս-արևմուտք

Սույն թվականի սեպտեմբերի 17-ին` տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:18-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.390 և արևելյան երկայնության 45.990 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ:

Back to top button