Հասարակություն

Տրանսպորտային ցանցի համար ի՞նչ լուծում են առաջարկում մրցապայքարի դուրս եկած ուժերը


Մայրաքաղաքի
տրանսպորտի խնդիրն ընդգրկված է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի նախընտրական ծրագրերում:

Տրանսպորտի հարցը խնդիր է ոչ միայն քաղաքային տրանսպորտից օգտվողների, այլև տաքսիների վարորդների, սեփական մեքենաներով երթևեկողների, հետիոտների և ամբողջ քաղաքի համար:

Ինչպե՞ս են լուծելու մայրաքաղաքի տրանսպորտային, երթեւեկության խնդիրները. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ավագանու թեկնածուները նախընտրական լուծումներ են ներակայացնում:

Հանրային տրանսպորտի կանգառի մակետը «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը ներկայացնում է տրանսպորտային խնդրիների մասին խոսելիս: Արևային էներգիայով աշխատող կանգառներն իրենց խնայած էներգիայով տրանսպորտի մեկ այլ հարց կարող են լուծել:

Բոլոր ուժերի ծրագրերում ընդհանուր լուծումներ կան, ինչը  դրական է, նկատում է «Ժառանգության» թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը:

Կարելի է պետական հիմնարկները տեղափոխել ծայրամասեր՝ բեռնաթափելով կենտրոնը,  քաղաքային բյուջեի մուտքերի տարբերակներից մեկը հյուրանոցների վրա հատուկ սակագներ դնելն է, ամբողջ աշխարհում ընդունված մեթոդ է, ասում է Խուրշուդյանը:

«Հիմա, որ տուրիզմը զարգանում է, տուրիստների սպասարկման, այդ թվում ճանապարհային, ենթակառուցվածքային, բեռն ընկնում է քաղաքի վրա, իսկ դրանից ոչ մի վճար չի ստանում: Ամբողջ աշխարհում ընդունված է city tax»: Այսինքն՝ հյուրանոցները քաղաքային հարկ են վճարում, որը գնում է քաղաքային բյուջե»:

Հայք (Հայկազուններ) կուսակցությունում ընդգծում են՝ աշխարհը գնում է դեպի   էլեկտրական  տրանսպորտի զարգացում: Կարծում են, որ մենք էլ չպետք է հետ մնանք համաշխարհային միտումներից:

Կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանն ասում է՝ Երևանի աշխարհագրական դիրքը ամֆիթատրոնի նման է,  մինչդեռ իշխանությունները   վերացրեցին ճոպանուղին։ Առաջարկում է  վերակագնել հինն ու մի քանի ուղղություններով կառուցել նորերը:

«Իմ քայլը» հակված է Երևանի տրանսպորտային խնդիրները լուծել  ներդրումների միջոցով, որոշների հետ արդեն բանակցություններ կան: «Իմ քայլից»  Հրաչ Սարգսյանը ծրագրի բարեփոխումներից է խոսում:

«Երկիր Ծիրանի»- ում  խոստանում են՝ Երևանի կառավարման ղեկը ստանձնելով՝ առաջինն այս խնդիրն են լուծելու, իսկ թե ինչպես, «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի  քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն է մանրամասնում:

Երևանը կարող է և պետք է դառնա տարածաշրջանում լավագույն տրանսպորտային համակարգն ունեցող մայրաքաղաք։ «Օրինաց երկրի» դիրքորոշումը քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանն է ներկայացնում:

Երևանը կենդանի համակարգ է՝ խախտված արյունատար համակարգով, տրանսպորտային խնդրի ծայրահեղ վատ վիճակը համեմատությամբ է ներկայացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Երևանի նախորդ կառավարիչները՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ  մեծածավալ աշխատանք արդեն կատարել են, «Հայ հեղափոխական դաշնակցության» քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը կառուցողական լուծումներ է առաջարկում՝ համագործակցության սկզբունքով:

«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը նախընտրական ծրագրի որ կետից էլ խոսում է՝ առանձնացնում է կարեւորը. երևանցին պետք է լինի ներդնող իր քաղաքում և երևանցին ինքն անմիջականորեն պետք է զգա այդ ներդրումի օգուտը:

«Ռեֆորմիստների» քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը վստահեցնում է՝ տրանսպորտի խնդիրն էլ վերևից եկած հրահանգներով չի լուծելու:

Երևանի կենտրոնում պետք է երթևեկեն միայն տրոլեյբուսներն ու ավտոբուսները՝ «Ժողովրդական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արթուր Գասպարյանն է ընդգծում՝ տրանսպորտային խնդիրները վերգետնյա ու ստորգետնյա խնդիրների բաժանելով:

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանը տրանսպորտային խնդրին անդրադառնալով ասում է՝ պետք է վերացնել կարմիր գծերն ու բեռնաթափել կենտրոնը:

Նախընտրական ծրագրերում խնդիրը մեկն է, լուծումները՝ տարբեր:

Back to top button