Տնտեսական

ՀՕ փոփոխություններն ու եկմատահարկի դրույքաչափի նվազեցման խութերը

Կառավարությունը նախաձեռնել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների մի ամբողջ փաթեթ: Դրանց մի մասն ուժի մեջ կտնի 2019թ հունվարից, մյուսը՝ հուլիսից: Այս պահին ամենաակտիվը քննարկվում են եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ եկամտային հարկի միասնական դրույքաչափի կողմնակից  է։ Նրա կարծիքը նաև իր խորհրդականը՝ Արտակ Մանուկյանն է կիսում:

Նույն կառավարության անդամներից, օրինակ,  Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը այլ մոտեցում ունի: Եկմատային հարկի դրույքաչափի նվազեցումը մի նրբություն ունի՝ վերադառնալու են կուտակայինի 5 տոկոսով:

 

Կառավարության տնտեսական քաղաքականության շուրջ քննարկումների առանցքում այժմ հարկային փոփոխություններն են, մասնավորապես եկատմային հարկի ու  շահութահարկի նվազեցումը: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիշեցնում է՝ մոտ 12 առաջարկներից  այս պահին երկուսի վրա են կենտրոնացել՝

«Համահարթ տոկոսադրույքների կիրառում և սանդղակի կիրառման գաղափարը: Թե դրանցից որը կընտրենք, առաջիկայում կհայտարարենք»:

Այս պահին գործող կարգավորումներով՝ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները հարկվում են  23 տոկոսով,  150 հազարից՝ 2 մլն դրամ ստացողները վճարում են՝  28 տոկոս, 2 մլն դրամից  ավելի աշխատավարձ ստացողները՝ 36 տոկոս։  Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծում է, որ այս համակարգը  վատն է, քանի որ խրախուսում է ստվերն ու չի խրախուսում աշխատավարձերի բարձրացում:

Մի տարբերակով առաջարկվում է մինչև  250 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար սահմանել 20 տոկոս եկամտային հարկ, իսկ 250 հազար դրամից ավելի ստացողների համար՝ 25 տոկոս:

Երկրորդ ու կառավարության համար նախընտրելի տարբերակը՝  23 տոկոս համահարթ եկամտային հարկի դրույքաչափն է: Սրան  կողմնակից է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը նույնպես այս տարբերակի կողմնակից է: «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝

«Իմ տեսանկյունից երկրորդ կարծիք չկա, քանի 23 տոկոս համահարթ դրույքաչափի կիրառությունը  ունի մի մեծ հիմնավորվածություն՝ սոցիալական համերաշխության տրամաբանությունն է, որով ավելի բարձր հավելյալ արդյունք ստացողը ըստ էության նույն ձևով է հարկվում, քան համեմատաբար ավելի ցածր հավելյալ արդյունք ստեղծողը: Մենք խթանում ենք անձի արտադրողականությունը, թեեւ սա իհարկե սոցիալական տեսանկյունից կարելի է  որոշակիորեն խոցելի համարել»։

Զրուցակիցս հիշեցնում է՝ պետությունը որպես գործառույթ, ունի սոցիալական ֆունկցիա, և այդ հարկերը, որոնք հարկվում են բարձր եկամուտ ստացողից,  ըստ էության գնում են պետական բյուջե, որն էլ  արդեն իր ծախսային քաղաքականությունով  պետք է հնարավորինս մեղմի այդ սոցիալական հնարավոր էֆեկտը: Նույն կարծիքին  է նաև Նիկոլ Փաշինյանը՝  մի փոքր այլ ձևակերպմամբ ՝ լրացուցիչ 38,5 մլրդ դրամն ի վերջո տնտեսություն է մտնելու:

Արտակ Մանուկյանն ամենակարևոր մեսիջն է փոխանցում՝ «Եթե, օրինակ, այնպես լինի, որ հասարակության մեծամասնությունը կողմ լինի 23 տոկոսին, ամեն հաջորդ տարի 0,5 տոկոսով նվազելու է։ Մեսիջը, որը այս սցենարի տակ դրվում է, նա է, որ աստիճանաբար նվազելու է»:

Ավելին՝ շահութահարկի ու եկամտահարկի դրույքաչափի հավասարեցումը հատկապես խոշոր  բիզնեսի մոտ  ավելորդ գայթակղություն չի ստեղծի և նրանք թաքնված զբաղվածությունը չեն ավելացնի:

Տարիներ շարունակ ՓՄՁ շահերը պաշտպանող, այժմ տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար  Հակոբ Ավագյանը համահարթ դրույքաչափին կողմնակից չէ։ «Ռադիոլուրի» հետ զրույցում  ասում է՝ առաջարկել ենք՝  փոքր տնտեսությունների համար վերականգնել արդարությունն ու պարենային զամբյուղը չհարկել: Քննարկվում է նաև, թե ինչպես աջակցեն պարենային  զամբյուղում ներառված  ապրանքների՝ պարեն արտադրողներին՝ ասում է՝

«Օրինակ, ձեթ արտադրողների համար գնանք այլ հասցեական աջակցության, գույքագրենք, թե որքան»:

Ճիշտ այն պահին, երբ կառավարությունը, ի վերջո, կորոշի, թե որքան է նվազելու եկամտային հարկի տոկոսադրույքը, այդ պահից արդեն կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը կրկին կկազմի 5 տոկոս: Հուլիսի մեկից ուժի մեջ մտած պարտադիր բաղադրիչի տասը տոկոսից այս պահին պետությունը վճարում է  7,5, իսկ քաղաքացին՝ 2,5 տոկոսը:

Back to top button