Քաղաքական

Անպատասխանատու եմ գնահատում ոստիկանության գործելակերպը

Առավոտյան 8:30 եկել են, տարել իմ համակարգիչը և մյուս համակարգիչների կոշտ սկավառակները, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կայքի խմբագրությունում այսօր առավոտից 6-րդ վարչության ու ՔԿ կողմից իրականացվող խուզարկությանը, որն ավարտվեց քիչ առաջ, ասաց YerevanToday լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:

«Առգրավել են իմ համակարգիչը, ընդ որում կրկնակի ստուգումների արդյունքում է եղել ու առանց հիմնավորման», — նշեց նա:

Հակոբյանը նկատեց, որ հավանաբար պատճառն այն էր, որ տեխնիկական խնդիրների պատճառով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնալսումն ավելի շուտ է հրապարկվել կայքում, մինչդեռ, նրա խոսքով, դա եղել է տեխնիկական սխալ և այդ ձայնագրությունը YerevanToday-ում ամենաուշն է հայտնվել, քանի որ ի տարբերություն մնացած կայքերի՝ իրենք տեղադրել են ձայնագրության ամբողջ սղագրությունը:

Նա ընդգծեց՝ իրենք փորձել են բացատրել, որ տեխնիկական խնդիր է եղել՝ կապված Googleի հետ՝ նկատելով, որ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի ասուլսին էլ է կայքում հրապարակման ամսաթիվը 2 օր շուտ ցույց տվել, մինչդեռ ինչպե՞ս իրենք կարող էին երկու օր առաջ իմանալ այդ մասին:

«Անպատասխանատու եմ գնահատում ոստիկանության գործելակերպը», — ասաց նա:

Yerevan Today-ում խուզարկությունը որևէ կապ չունի լրագրողական գործունեության հետ. ՔԿ

Ցուցադրել ավելի
Back to top button