Հասարակություն

Թուրքիայի տարածքում կանցկացվեն հայտարարված վայրերի տեսչություններ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում կիրականացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում կիրականացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ»,-ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Back to top button