ԿարևորՔաղաքական

Փաշինյան. Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն չունի

Քաղաքական դիակների հետ գործ ունենք, սակայն դա որեւէ մեկին չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտավորությունից՝ այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ծննդատնից բազմապրոֆիլ բժշկական հաստատություն վերածված Շենգավիթ բժշկական կենտրոնի վերաբացման արարողության ժամանակ պատասխանելով լրագրողների հարցի։

«Պարոն Քոչարյանը ցույց է տալիս իր քաղաքական ընկալումների եւ ըմբռնումների մակարդակը։ Սա իրենց թաղի քուչի կռիվ չի, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե դու կփոշմանես հըլը։… Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն չունի»,- ասել է Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն այսպես է արձագանքել ՀՀ երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանի «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցին։ Հարցազրույցում նա ասել էր, թե Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ «գլուխ դնել»:

Վարչապետ Փաշինյանը՝ երկրորդ նախագահ Քոչորյանի հայտարարության մասին

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button