Հասարակություն

Վաղը Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշելու է Սուրբ խաչի տոնը՝ Խաչվերացը. հավատավորները՝ տոնի մասին

Հայ առաքելական եկեղեցին այս կիրակի նշում է Խաչվերացը՝  եկեղեցական տոն, որի ընթացքում ռեհանով զարդարված խաչը պտտում են եկեղեցու մեջ կամ բակում եւ հատուկ շարականների, երգեցողության ներքո, ժողովրդի վրա վարդաջուր ցողելով փոխանցվում է Խաչի բարձրացման խորհուրդը: Վերջին տարիներին եկեղեցական տոներին մեր քաղաքացիների մասնակցությունն ավելի ակտիվ է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատել է Գեղամ սարկավագ Ավետիսյանը: Իսկ որքանով են տեղյակ մեր քաղաքացիները տոնի բուն խորհրդին։

 

Խաչվերացը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է՝  խորհրդանշում է գերությունից խաչի վերադարձը և դրա փառաբանությունը:

Հայաստանյայց եկեղեցին Խաչվերացն այս տարի տոնում է սեպտեմբերի 16-ին՝ ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: Հենց այստեղից է տոնը կոչվում է Խաչվերաց՝ մանրամասնում է Գեղամ սարկավագ Ավետիսյանը:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: Այս տարի մեռելոցի օրը ոչ աշխատանքային չի հայտարարվել: Սակայն Գեղամ սարկավագ Ավետիսյանը հիշեցնում է ու ընդգծում է՝ տոնն ու հարազատների շիրիմին այցելությունը պետք չէ նույն օրն իրականացնել: Տոնը կիրակի է, մեռելոցը՝ երկուշաբթի:

Extra full moon rose in Yerevan on Sunday

Խաչվերացն ազգային տոնի է վերածվել՝ արձանագրում է զրուցակիցս. ռեհանով զարդարված խաչի պտույտը, վարդաջրի ցողումը եկեղեցում խորհրդանշական ավանդույթ է դարձել՝ ասում է:

Իսկ որքանով են տեղյակ տոնի խորհրդին մեր քաղաքացիները: Զրուցում եմ հենց եկեղեցուց դուրս եկող հավատավորների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button