Հասարակություն

Բողոքում են Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը սպասարկող ճանապարհաշինարարները

 

Բողոքի ցույցերը չեն դադարում Մարալիկում։ Այս անգամ գործադուլով իրենց բողոքն էին արտահայտում ոչ թե Մարալիկի բնակիչները, ովքեր պահանջում էին քաղաքապետի հրաժարականը, այլ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը սպասարկող ճանապարհաշինարարները։

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի ենթակապալառու <<Սթոունս>> շինկազամակերպության ավելի քան 70 շինարար պնդում էին, որ 3 ամիս աշխատանքի դիմաց չեն վարձատրվել։

Նրանք պահանջում էին շինկազմակերպության ղեկավարի հետ հանդիպում, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։

Ցուցադրել ավելի
Back to top button