Քաղաքական

Փորձագետները՝ հայ-ռուսական կապերի ու Պուտինի Հայաստան սպասվող այցի մասին

Սեպտեմբերի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  կլինի Ադրբեջանում։ Հայաստան նրա այցի պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ընթացքում։ Այն նախատեսված է մինչեւ տարեջերջ։

Ի՞նչ չքննարկված հարցեր կան հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում, եւ ի՞նչ հարցեր պետք է քննարկվեն Բաքվում:

 

Նախօրեին Կրեմլի մամլո խոսնակը հաստատեց՝ Վլադիմիր Պուտինը կժամանի ՀՀ, բայց կոնկրետ ժամանակացույցը դեռ հայտնի չէ: Պաշտոնական հրավերը Ռուսաստանի ղեկավարին փոխանցվել է սեպտեմբերի 8-ին՝ Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան- Պուտին հանդիպման ընթացքում: Ըստ Նիկոլ Փաշինյանի, նախատեսվում է մի քանի պայմանագիր ստորագրել։

Կողմերն արդեն իսկ աշխատում են գազի, ատոմային էներգետիկայի և ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նշում է, որ Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ բարձրաստիճան փոխայցելությունների հավասարությունը գրեթե միշտ պահպանում է: Եթե սեպտեմբերի վերջին նախատեսված է Պուտինի այցը Բաքու, ապա տարեվերջին էլ կլինի Երեւան այցը:

«Հանդիպումը շատ կարեւոր է, եթե երկկողմ հարաբերություններում կա որոշակի անհասկացվածություն, ապա դրանք հարթվում են»:

Կա՞ն արդյոք անհամաձայնություններ, կամ մոսկովյան հանդիպումից հետո մնացե՞լ են բացեր հայ-ռուսական հարաբերություններում: Սուրեն Սարգսյանը ճիշտ չի համարում նման որակումը, նշում է, որ կողմերի միջեւ կա անհասկացվածություն, անվստահություն որոշ քայլերի նկատմամբ, բայց չի կարելի ասել, որ վատ են հայ-ռուսական հարաբերությունները, եւ չի կարելի այն վերագրել իշխանությանը, մասնավորապես՝ վարչապետին: Այդուամենայնիվ՝ ինչ նոր չլուծված կամ քննարկվող հարցեր կան կողմերի միջեւ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նշում է,

«Պետք է զարգացնել Ռուսաստանի հետ, ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ՝ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, որոնք տնտեսական եւ անվտանգության տեսանկյունից կարեւոր պլատֆորմեր են Հայաստանի համար թե տնտեսական, թե անվտանգության առումով»:

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը նույնպես կարծում է, որ հանդիպման օրակարգում կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, որը զգայուն թեմա է: Մինասյանը հավելում է, որ չնայած հայաստանյան հանդիպումը կողմերի միջեւ կլինի 4-րդ, պետք է հստակ նշել, որ առաջին երկու հանդիպումները ճանաչողական էին, եւ միայն վերջին հանդիպում էր, որ աշխատանքային բնույթ էր կրում եւ նպատակ հետապնդում ռուսական կողմի հետ հաստատել պարզ և անկեղծ երկխոսություն։ Իսկ ի՞նչ կնշանակի Պուտինի հայաստանյան այցը: Քաղաքագետ Նարեկ Մինասյանը նշում է.

«Դիտարկել մի քանի ասպեկտով, նախ՝ հայ-ռուսական համատեղ երկկողմ օրակարգի քննարկումները շարունակելու նպատակով: Մի քանի օր առաջ վարչապետը Մոսկվայում է,ր քննարկվել են մի շարք հարցեր, որոնց հետ կապված կա քննարկումների  անհրաժեշտություն:  Բնականաբար, ՌԴ նախագահի այցը լավ հնարվորություն է խնդիրները, հարցերը քննարկել եւ նոր պայմանավորվածություններ ձեռք բերել»:

Նարեկ Մինասյանը չի բացառում, որ օրակարգում դրված կլինեն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում բանակցություններին վերաբերող հարցեր: Ավելին՝ քաղաքագետը ակնկալում է, որ զրույց կընթանա Փաշինյան-Ալիեւ հանդիպման շուրջ:

«Ռուսական իշխանությունները հասցրել են ճանաչել ՀՀ նոր իշխանություններին: Երկու կողմերի միջեւ տարբեր հարցերի շուրջ առկա է փոխըմբռնում: Բանականբար, այժմ արդեն հնարավոր է բովանդակային քննարկում Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ: Չենք կարող բացառել, որ ռուսական կողմը հանդես գա Փաշինյան-Ալիեւ հանդիպման նախաձեռնությամբ»:

Այժմ սեպտեմբերին վերջին Բաքվում կայանալիք Պուտին-Ալիեւ հանդիպման մասին: Ռադիոլուրի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հիշեցրեց սեպտեմբերին 1-ին Ադրբեջանի նախագահը Մոսկվայում երեք տասնյակից ավելի փաստաթղթեր ստորագրեցին, որը, ըստ առաջնորդների, տնտեսական, քաղաքական և մարդասիրական փոխգործակցության «լավ տեմպերի» մասին են խոսում: Նոր հանդիպումը կլինի նույնի ձեւաչափում:

Իսկ ինչ վերաբերում է այն տեսակետին, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների սահմանումը Կրեմլին ստիպում է սերտացնել  հարաբերությունները գործընկեր երկրների՝ Թուրքիայի, Իրանի հետ, ինչպես նաեւ ընդլայնել համագործակության աշխարհագրությունը, փորձագետներն արձանագրում են,  որ տարածաշրջանում այսօր լուրջ փոփոխություններ են տեղի ունենում՝ տարբեր ուղղություններով, փնտրել միայն ամերիկյան հետք՝ ճիշտ չէ: Այստեղ աշխարհաքաղաքական զարգացումներ են՝ ասում է Սարգսյանը: Սեպտեմբերի վերջին նախատեսվում է նաեւ Պուտինի այցերը միջինասիական երկրներ։

Ցուցադրել ավելի
Back to top button