Հասարակություն

Ինչ խնդիրներ են առաջ քաշում արեւշատցիները

Հայաստանում միգրացիոն քաղաքականության  միջազգային կենտրոնի նախաձեռնած լրագրողական այցի շրջանակում Ալիսա Գևորգյանն օրերս Շիրակի մարզի Արևշատ համայնքում էր:

Համայնքի խնդիրների ու առօրյայի մասին տեղեկություններով կիսվել են Արևշատի ՝ քաղաքականապես ամենաակտիվ բնակիչներն ու համայնքապետ Սայաթ Խաչատրյանը:  Մանրամասները` ռեպորտաժում:

Շիրակի մարզի Արևշատ համայնքն ունի 2142 բնակիչ, քաղաքականապես ամենաակտիվներն,  ինչպես ամենուր, տարեց թոշակառուներն են, որոնք համայնքապետարանին կից փոքրիկ այգում հավաքվում են ամեն օր և  ուրվագծում երկրի ռազմաքաղաքական, սոցիալ տնտեսական ցանկալի պատկերը: Արևշատ հասած թավշյա հեղափոխությունը նախ թոշակի բարձրացման հարցն է օրակարգ բերել:

Թոշակի բարձրացմանը դեռ կսպասեն, բերքի իրացումն անհետաձգելի է: Արևշատում հիմնականում գազար, կարտոֆիլ ու ճակնդեղ են ցանում: Գազարի շուկան այսօր կարգավորված չէ: «Խանգարում է Թուրքիայից ներկրված գազարը, մեր ապրանքը դարձնում անմրցունակ»,-դժգոհում են տեղացիները


Եվս մեկ օրակարգային հարց, որ քննարկում ենք արդեն ծանոթ արևշատցիների հետ:

Զրույցի ընթացքում չշրջանցվեց նաև արտագաղթի, արտագնա աշխատանքի թեման: Արևշատցիներն ասացին, որ երիտասարդների շուրջ 70 տոկոսը ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի: Գյուղամիջում արտագնա աշխատանքից վերադարձածի էլ հանդիպեցինք: Մոսկվայից էր վերադարձել:

Հողերս կմշակեմ կապրեմ, հեռանկարը մեզ միանգամայն իրատեսական է թվում, հատկապես այս տարվա գյուղատնետեսական  ցուցանիշների վերաբերյալ համայնքապետ  Սայաթ Խաչատրյանի մեկնաբանությունները լսելուց հետո:

Արևշատի խիստ լավատեսորեն տրամադրված համայնքապետը հերքեց նաև համագյուղացիների ներկայացրած ցուցանիշը արտագնա աշխատանքի մեկնողների վերաբերյալ:

«Ճիշտը վերադառնալն է»,-մեր զրույցը եզրափակեց համայնքապետ Սայաթ Խաչատրյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button