Քաղաքական

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն Իդլիբի շուրջ զարգացումները

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների՝ սեպտեմբերի 7-ին  Թեհրանում կայացած հանդիպումից ընդամենը տասն օր անց Սոչիում կհանդիպեն Վլադիմիր Պուտինն ու Ռեջեբ Թաիփ Էրդողանը՝ կրկին քննարկելու սիրիական Իդլիբի շուրջ զարգացումները:

Մինչ այդ նախօրեին հայտնի է դարձել, որ Անկարան ուժեղացնելում է իր ռազմական խմբավորումը Իդլիբում, այնտեղ տեղափոխելով սպառազինություն և ռամզամթերք ու  ավելացնելով Իդլիբում գործող սիրիական թուրքամետ խմբավորումներին տրամադրվող ռազմական աջակցությունը:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը «Ռադիլուրի» հետ զրույցում կարծիք է հայտնել որ Իդլիբի ճակատագրի հարցում Աստանայի ձևաչափի գործընկերների հետ ընդհանուր հայտարարի չգալուց հետո Անկարան սեփական խաղն է նախաձեռնում՝ ստիպելով մի կողմից Մոսկվային և Թեհրանին, մյուս կողմից՝ Արևմուտքին հաշվի նստել իր շահերի հետ:

Back to top button