ԿարևորՔաղաքական

Օրինակա՞ն է, թե՞ ոչ. ինչ է քննելու ԱԺ Քննիչ հանձնաժողովը

Ազգային ժողովի պատգամավորների 47 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ ստեղծվեց Քննիչ հանձնաժողով. հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն առաջացավ հայտնի ձայնագրության հրապարակումից հետո։ Գաղտանալսվել էր ԱԱԾ-ի տնօրենի ու ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը։

Հիմնական զեկուցողը հանրապետական պատգամավոր Գևորգ Կոստայանն էր։ Ասում էր, որ հանձնաժողովը ստեղծվում  է ոչ թե  ուսումնասիրելու տվյալ գործը, այլ գաղտնալսումն առիթ է, որ քննարկվի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը։

«Ելք» խմբակցության պատգամավորները, սակայն, պնդում էին,  որ  թե Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայությունների ղեկավարների գաղտնալսման հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծվել, քանի որ արդեն հարուցված է   քրեական գործ:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով արգելվում է ձևավորել Քննիչ հանձնաժողով այն դեպքում, երբ տվյալ հարցով կա հարուցված քրեական գործ։ Էդմոն Մարությանը նշեց, որ այն դառնալու է պարապ հանձնաժողով:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը բավականին բարձր տոնով հակադարձեց էդմոն  Մարուքյանին:

Իսկ ՀՀԿ –կան մեկ այլ  պատգամավոր՝ Միհրան  Հակոբյանը նոր ստեղծվող հանձնաժողովին առաջարկեց մի քանի շատ կարևոր հարցեր դարձնել քննարկման առարկա:

«ԱԺ կանոնակարգ» օրենքով առնվազն 27 պատգամավորի ստորագրությունը բավարար է,  որ ձեւավորվի Քննիչ հանձնաժողով առանց քվեարկության։ Հանրապետական   խմբակցությանը  հաջողվել էր հավաքել անհրաժեշտ թվով ստորագրությունները, սակայն քննարկման ժամանակ այնպիսի  տպավորություն էր, որ  պատգամավորները չգիտեին, որ հանձնաժողովը արդեն ստեղծվել է:

Ի վերջո, բուռն քննարկումներից հետո ստեղծված հանձնաժողովը կունենա 11 անդամ՝  ՀՀԿ-ից՝ 5, «Ծառուկյան» խմբակցությունից՝ 3, «Ելք»-ից՝ 2, իսկ ՀՅԴ-ից՝ 1 անդամ։ Ներկայացված որոշման նախագծին կողմ քվեարկեցին Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները, իսկ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները դեմ էին։

Back to top button