Քաղաքական

Քարոզարշավը սոցցանցերում

Երևանում ավագանու ընտրություններին քաղաքական ուժերը քարոզարշավն իրականացնում են ոչ միայն նախընտրական հանդիպումներ անցկացնելով, այլ սոցիալական ցանցերի միջոցով:

Ընդ որում դրանք՝ ավելի վաղ էին սկսվել, քան պաշտոնական քարոզարշավը: Մեդիափորձագետներն ընդգծում են՝ առաջատարը ֆեյսբուքն ու յութուբն են:

«Ռադիոլուրը» նաև երևանցիներից է փորձել պարզել՝ ինչպես են նրանք ծանոթանում քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին:

 

 

Նոր իշխանությունը հասարակության հետ երկխոսության նոր մշակույթ բերեց՝ երկրի առաջին դեմքից մինչև քաղաքական տարբեր ուժեր ժամանակ առ ժամանակ սոցիալական ցանցերի միջոցով սկսեցին շփվել քաղաքացիների հետ: Առաջինն աչքի ընկավ Նիկոլ Փաշինյանը, նրանից հետ չեն մնում կառավարության անդամները:

Կառավարության անդամներն ու քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ շարունակում են ավանդույթը։ Ավելին, Երևանի ավագանու ընտրությունները  որպես քարոզչական հարթակ հենց սոցիալական ցանցերն են օգտագործվում:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է՝ վերջին մի քանի ամիսը, խոշոր  քաղաքական ուժերի նախընտրական պայքար է, նոր ձևավորված քաղաքական ուժերի շանսերը գրեթե անհույս են: Փորձագետն ընդգծում է՝ այս քարոզարշավում, ինչպես նախորդ ամիսներին, գերիշխողը սոցիալական ցանցերն են: Առաջատարը «Ֆեսյբուքն» ու «Յութուբն» են։ Անկախ իրենց կամքից TV-ները պետք է օնլայն հարթակում էլ ակտիվ լինեն:

Երևանցիներից փորձեցինք պարզել՝ ինչ միջոցներով են նրանք հետևում քաղաքական ուժերի քարոզարշավին: Մեր հարցումները ցույց տվեցին, որ ավագ սերնդի ներկայացուցիչներն ընդհանրապես անտարբեր են ընտրությունների նկատմամբ, երիտասարդները նախընտրում են հենց օնլայն տիրույթը:

Երիտասարդ  զրուցակիցներս  կարծում են, որ լայֆերը պաշտոնյաներին ավելի հասանելի են դարձրել:

Back to top button