ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը հայտարարություններում հետեւողական է. ԱԳՆ խոսնակը՝ Ալիեւի հայտարարության մասին

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին զարմացրել է Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալում է  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը։

«Կարդացի Ալիևի հայտարարությունը։ Ճիշտն ասած զարմացած եմ, թե որտեղ է նա հակասականություններ  տեսել: Պարոն Փաշինյանն իր հայտարարություններում բավականին հետևողական է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, նույնիսկ մինչև ընտրվել է հնչեցրել այդ տեսակետները»,- «Ռադիոլուրին» ասել է Տիգրան Բալայանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ, ըստ Ալիեւի մամուլի ծառայության, ասել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իր հակասական հայտարարություններով» ամեն կերպ ձգտում է տապալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը»։

Տիգրան Բալայան. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

Ցուցադրել ավելի
Back to top button