Հասարակություն

Ավագանու ընտրությունների ֆավորիտների առաջին եռյակը՝ ըստ GALLUP-ի


GALLUP International ասոցիացիայի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի հետազոտական բաժինն այսօր հրապարակել է «Քաղաքապետի 12 երանգները» խորագրով հետազոտության արդյունքները:

Կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Դաջունցն ասել է, որ ուսումնասիրությունները կատարվել են մինչև քարոզարշավի մեկնարկը՝ սեպտեմբերի 3-9-ը Երեւանի բոլոր վարչական շրջաններում:

Դեմ առ դեմ հարցումներ են անցկացվել 810 քաղաքացիների հետ:

Հետազոտության ընտրանքային սխալն, ըստ հեղինակների, պլյուս-մինուս 3 տոկոս է: Գայանե Դաջունցի փոխանցմամբ՝ մի շարք հարցերի թվում իրենք խնդրել են գնահատել նաեւ ընտրություններին մասնակից ուժերի քաղաքապետի թեկնածուներին:

«Երևանի ավագանու ընտրություններում հարցվողների 22,5 տոկոսը լիովին դրական է վերաբերում «Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին։ «43,6 տոկոսն ավելի շուտ դրական է վերաբերվում: Քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանին 9,6 տոկոսը լիովին դրական է գնահատում, իսկ 30,6 տոկոսն՝ ավելի շուտ դրական։ Զարուհի Փոստանջյանին 14,6 տոկոսն է լիովին դրական վերաբերվում, իսկ 32,6 տոկոսն` ավելի շատ դրական։ Հարցման տվյալներով՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հարցվածների 10 տոկոսն է լիովին դրական գնահատում, իսկ 35,9 տոկոսն՝ ավելի շուտ դրական։ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին լիովին դրական է գնահատում հարցվածների 39,5 տոկոսը, իսկ 31,9 տոկոսն՝ ավելի շուտ դրական։ «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին լիովին դրական են գնահատում 18,8 տոկոսը, իսկ ավելի շուտ դրական՝ 27,3 տոկոսը»։

Հարցվածների 63.3 տոկոսն ասել է, որ մասնակցելու է ընտրություններին: Հարցվողներին, երբ հարցրել են թեկնածուների մասին, 83.9 տոկոսը ճիշտ է նշել Զարուհի Փաստանջյանի անունը՝ ճիշտ նշելով նաև այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է Փոստանջյանը: Հարցին՝ որ կուսակցությանն են պատրաստվում ձայն տալ, հարցվողների 39.9 տոկոսը նշել է՝ քվեարկելու են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին: Երկրորդ հորիզոնականում 11.8 տոկոսով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները կազմակերպության ներկայացուցիչ Արման Նավասարդյանը այսպիսի եզրահանգում կատարեց:

Արման Նավասարդյանի փոխանցմամբ՝ իրենք ծրագրել են անցկացնել եւս մեկ հարցում արդեն քարոզարշավի ավարտին՝ փորձելով ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչպես է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավն ազդել մինչ այդ եղած պատկերի վրա:

Back to top button