Հասարակություն

Պայմանական հակառակորդը սրել է իրավիճակը սահմանին. մեկնարկել է «Շանթ 2018» զորավարժությունը

Այսօրվանից մինչև սեպտեմբերի 14-ը պետությունը բերված է պայմանական պատերազմական վիճակի. մեկնարկել է «Շանթ 2018» զորավարժությունը:

Սցենարով և անակնկալ իրավիճակներով փորձարկվում են բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում:

 

«Շանթ 2018» զորավարժության շրջանակում ՊՆ-ում ստեղծված է «Միասնական տեղեկատվական կենտրոն: Փորձարկումն արդեն տրված է: Այն գործում է 24 ժամ: Այն կօգտագործվի նաեւ հետագայում, եթե իրականում լինեն արտակարգ իրավիճակներ:

Կենտոնում այսօր ներկայացվեցին «Շանթ 2018» զորավարժության սցենարով նախատեսված դեպքերի զարգացումները: ՊՆ մամուլի խոսնակը հայտարարեց հայ-ադրբեջանական սահմանի պայմանական լարվածության աճի եւ երկու կողմից պայմանական զոհերի առկայության մասին, որոնց թիվը ճշտվում է:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մշակել է հայտարարությունների տեքստեր՝ ուղղված միջազգային կառույցներին: Այս մասին կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց Տիգրան Բալայանը՝ ներկայացնելով գերատեսչության իրականացրած գործողությունները պայմանական սցենարի դեպքում:

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրավիճակի մասին տեղեկացվել են նաեւ այլ աշխարհաքաղաքական կենտրոններ՝ ասաց Տիգրան Բալայանը: Իրականում այս օրերին Հայաստանում է ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը եւ ԱԳՆ-ն պայմանական մի տեքստ էլ մշակել է եւ շրջանառության մեջ կդնի այդ կազմակերպության շրջանակներում՝ ակնկալելով կազմակերպության գործընկեր երկրների քաղաքական աջակցությունը:

ԱԻՆ ներկայացուցիչ Սաթենիկ Ասրյանն էլ իր հերթին  փոխանցեց զորավարժության պայմանական սցենարի դեպքում նախարարության իրականացրած քայլերի մասին տեղեկատվությունը: Զվարթնոց օդանավակայանի բեռների բաժնում ռուս քաղաքացու մոտ հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Ստացված ահազանգին նախարարության համապատասխան ստորաբաժանումներն արագ արձագանքել են:

Պայմանական սցենարներից մյուսը՝ հրդեհ է բռնկվել Նորակերտ գյուղի գազաբաշխիչ կայանում: Այս պայմանական սցենարով էլ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այլ տեղեկություններ տվյալ պահին չեն փոխանցվում:

Ցուցադրել ավելի
Back to top button