Սպորտ

Մակեդոնիա-Հայաստան՝ 2:0

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Մակեդոնիայի ընտրանուն: Մեր հավաքականը պարտվեց 0:2 հաշվով:

Խաղի արդեն 12-րդ րոպեին Գորան Պանդևը 11 մետրանոց վաստակեց. Չալըշըրի հետ պայքարում Պանդևն ինքնակամ ընկավ, իսկ մրցավարը նշանակեց 11 մետրանոց: Այն հստակորեն իրացրեց Ալիոսկին:

Առաջին խաղակեսի ընթացքում հայ ֆուտբոլիստները բավական վտանգավոր պահ չստեղծեցին:

Երկրորդ կեսի մեկնարկից 5 րոպե անց տանտերերի պաշտպանությունում սխալ եղավ, Հովհաննես Համբարձումյանը փոխանցեց դեպի Կենտրոն, իսկ Տիգրան Բարսեղյանին սանտիմետրեր չբավականացրին գնդակը դարպասն ուղարկելու համար:

59-րդ րոպեին, երբ մեր ֆուտբոլիստները «հետևում էին» մրցակցի գրոհին, աջ եզրից հետևած փոխանցումից հետո Պանդևը 2-րդ գնդակն ուղարկեց մեր ազգային թիմի դարպասը:

Վտանգավոր պահ եղավ 71-րդ րոպեին. Գևորգ Ղազարյանի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ ձախ ուղղահայաց դարպասաձողին. արդարության համար պետք է նշել, որ դարպասապահը վերահսկում էր իրավիճակը:

Ամբողջ հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստներն անատամ էին գործում, շատ էին խախտում խաղի կանոնները և անօգնական տեսք ունեինք:

Կրում ենք բավականին ամոթալի պարտություն շատ կարևոր խաղում: Մակեդոնիան 2-րդ անընդմեջ հաղթանակն է տանում:

Աղբյուր՝ armsport.am

Back to top button