Հասարակություն

Փանիկի Հացի թանգարանը զբոսաշրջության զարգացման գրավչություն

Փանիկի հայ կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքը  շուտով հրապուրիչ կդառնա զբոսաշրջիկների համար: Եկեղեցու տարածքում է գտնում Հացի թանգարանը, որը կեսդարյա պատմություն ունի:

Այտեղ ցուցադրված են տարբեր ժամանակաշրջանում հացահատիկի տարբեր խառնուրդներից թխված հացերն ու երկրագործական իրեր:

 

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ճիշտ է տուրիզմը զարգացած չէ, սակայն գյուղ եկած այցելուներին տեղացիներն ուղղորդում են միակ վայրը, որտեղ  գտնվում է հայ կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցին:  1846 թվականին կառուցված եկեղեցին  անաստվածության տարիներին  ժամանակավորապես խոնարհվել է, սակայն փանիկցիների ջանքերով չի վերածվել հացահատիկի ամբարի, կամ այլ պահեստի:

Անկախացումից  եկեղեցին  նոր շունչ է ստացել, վերանորոգվել է. որտեղ  կրկին պատարագ  է մատուցվել՝ շուրջը համախմբելով կաթողիկե  հավատքի հետևորդներին: Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքը  հիմա բարեկարգ է ու աչք շոյող մաքուր: Այն վերակառուցվել է նախորդ տարվա վերջին: Հարակից շենքում է գտնվում տարածաշրջանում  միակ Հացի թանգարանը, որը հիմնադրվել էր 1967թ-ին դպրոցում, պատմության ուսուցչի՝ Պետրոս Նահապետյանի ջանքերով:երկրաշարժից հետո դպրոցի փլատակների տակից հավաքել են պահպանված նմուշները:

Ներկայացված Հացի նմուշները  50 տարուց ավելի պատմություն ունեն, թխվել, չորացվել  ու մեզ է հասել հատուկ սնդուկներում: Թանգարանում ցուցադրված են նաև հացահատիկի տեսակները, երկրագործական այն գործիքները, որոնցով մշակվել են հացահատիկի տարածքները և այն, ինչով թխվել է հացը:

Հնագույն իրերը հայտնաբերվել են Փանիկի և հարակից բնակավայրերի տարածքներից ու խնամքով տեղ գտել վերաբացված թանգարանում:  Փանիկի Հացի թանգարանն աշխարհում երկրորդն է Գերմանիայի հացի թանգարանից հետո: Այն սկսել է ճանաչում ունենալ և տեղ գտել ,,Բացահայտիր Հայաստանը,,  արշավական խմբերի ուղեցույցում:

Այցելուների ուշադրությունը գրավել էին ոչ միայն հացի նմուշները, այլև  կաթողիկե եկեղեցու տարածքում հիմնված ընկուզենու այգին: Այստեղ է գտնում ամենահաստաբուն ընկուզենին, որը  դարձել է  Վարդգես Պետրոսյանի համանուն վեպի հիման վրա  նկարահանված  Ֆրունզե Դովլաթյանի ,,Մենավոր ընկուզենին,, ֆիլմի խորհրդանշանը:

Հացի թանգարանին կից բացվել է գրադարան: Գրադարանի շուրջ 500 կտոր գրականության մի մասն է փրկվել, որոնք գտնել են մշակույթի տան հին շենքում և վնասվել խոնավությունից ու կրծողներից:

Փանիկի հայ կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքը, ըստ համայնքի ղեկավարի,  մտադրվել են  դարձնել է մշակութային կենտրոն, որը բացի արշավականներից  ու կաթողիկե եկեղեցու հավատացյալներից, գյուղ կբերի տարբեր զբոսաշրջիկների:

Ցուցադրել ավելի
Back to top button