ԿարևորՔաղաքական

Վրաստանի վարչապետը հավակնոտ առաջարկը Նիկոլ Փաշինյանին


Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները մամուլի համար հայտարարություն են արել, մասնավորապես ընդգծելով երկու երկրների միջև առկա մեծ ներուժն օգտագործելու մասին:

 

 

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Հայաստանի վարչապետին շատ հավակնոտ առաջարկ է արել՝ առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարի հասցնելու մասին:

Ընդհանրապես քննարկում ծավալվել է բավականին հավակնոտ ծրագրերի իրագործման շուրջ՝ ասաց Հայաստանի ղեկավարը.

«Առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարի հասցնելու մասին առաջարկ է արել, պետք է դիրքավորվենք, ունենանք ճանապարհային քարտեզ ու գնանք այդ ուղղությամբ»:

Վրացի գործընկերոջ հետ ամեն այցից հետո երկու երկրների միջև հարաբերությունները դառնում են ավելի բարեկամական ու ընկերական, տնտեսական հարաբերությունները խորացնելուն միտված՝ նշեց Նիկոլ Փաշինյանը, որը օտարերկրյա առաջին այցը թավշյա հեղափոխությունից հետո կատարեց հենց Վրաստան:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն գոհունակություն հայտնեց ջերմ ընդունելության համար ու շեշտեց, որ Հայաստանն ու Վրաստանն այս տարի նշում են անկախության հռչակման 100- ամյակը: Նա կանխավ շնորհավորեց հայերին սեպտեմբերի 21-ի Անկախության օրվա առիթով:

«Հայաստանն ու Վրաստանն ունեն հարաբերությունների զարգացման մեծ ներուժ եւ պետք է այդ ներուժն օգտագործել: Հոկտեմբերի վերջին կայանալու է հայվրացական միջկառավարական հանձնաժողովի  նիստ և այդ ժամանակ կփորձենք հասկանալ, թե ավելի առարկայական ինչպես կարող ենք զարգացնել հարաբերությունները»:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն վստահեցրեց, որ Հայաստանի հետ Վրաստանը կարող է էլ ավելի զարգացնել հարաբերությունները:

Back to top button