Հասարակություն

«Շանթ» զորավարժությունը կընդգրկի ՀՀ ամբողջ տարածքը. Արծրուն Հովհաննիսյան

«Շանթ» զորավարժությունը կընդգրկի ՀՀ ամբողջ տարածքը և գրեթե բոլոր պետական կառույցները, և պետական համակարգը խաղաղից կբերվի ռազմական վիճակի: Նախատեսված ու անակնկալ գործողությունների միջոցով կփորձարկվի պատերազմական սցենարին պետական համակարգի ունակությունները պատերազմ վարելու հարցում: Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախն այս զորավարժությանը չի մասնակցի, քանի որ իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության մաս չէ: Զորքերի համադրման միջոցառումներ կարող են լինել, սակայն դրանք բոլորը չէ, որ հայտնի կլինեն հանրությանը:

Արծրուն Հովհաննիսյանն օրինակ բերեց, որ եթե պայմանական պատերազմական իրավիճակում շենք հրդեհվի կամ երկրաշարժ լինի, ապա պետական կառույցներն այդ դեպքում կունենան ֆունկցիաներ: Այդ պայմաններում զորավարժության մասին մեծ չափի ինֆորմացիա կլինի: Կարող է նույնիսկ խաղարկվել փախստականների հոսք, և մարդիկ պետք է պատրաստ լինեն ու հանկարծակիի չգան:

Արծրուն Հովհաննիսյանի պնդմամբ` փաստացի կփորձարկվի Սահմանադրության փոփոխություններից հետո պետական կառույցների համագործակցությունն ու սուբորդինացիան:

Ցուցադրել ավելի
Back to top button