Հասարակություն

Ամերիկահայ Մայք Սարյանի նվիրաբերած բուժտեխնիկական հասցեական կուղղվի մարզերին

Ամերիկահայ հայտնի առողջապահության կազմակերպիչ Մայք Սարյանի կողմից Հայաստանին նվիրաբերված մեծաքանակ բուժսարքավորումներն ու պացիենտների սպասարկման օժանդակ տեխնիկան կբաշխվի մարզային բուժհաստատություններին:


Մարզերի կենտրոնների մի մասն իրապես ունի վերազինման կարիք, և այս սարքավորումները խիստ հասցեական կհասնեն դրանց` շեշտել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` տրամադրված բուժտեխնիկայի պահման պահեստ շրջայցի ժամանակ:


Նվիրաբերված շուրջ 1000 սարք-սարքավորումները ներառում են ուլտրաձայնային հետազոտության և էլեկտրոսրտագրության, շարժական ռենտգեն սարքավորումներ, բիոքիմիական անալիզատորներ, որոնց միջոցով հնարավոր է միաժամանակ մի քանի տասնյակ հիվանդի անալիզի պատասխան ստանալ, գեներատորներ, անզգայացման սարքեր, դեֆիբրիլյատորներ, պուլսօքսիմետրեր, ասպիրատորներ, ստերիլիզատորներ, արտածծման պոմպեր, հիվանդի հսկման մոնիտորներ, ցենտրիֆուգաներ:


Մայք Սարյանի օժանդակությամբ կողմից Հայաստանին տրամադրվել են նաև ֆունկցիոնալ մահճակալներ, վիրահատական սեղաններ և այլն:


Սա Մայք Սարյանի առաջին նվիրաբերությունը չէ Հայաստանին, և նախարար Թորոսյանը մեծապես կարևորել է աջակցությունն ու շեշտելով, որ Հայաստան նրա առաջիկա այցի ընթացքում անպայման անձամբ կփոխանցի իր շնորհակալական խոսքը:

Back to top button