ԿարևորՔաղաքական

Փաշինյանն ու Պուտինը շեշտել են հայ-ռուսական հարաբերությունների հատուկ բնույթը

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ներուժը լիովին բացահայտված չէ` այսօր Մոսկվայում Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արմենպրեսը» հայտնում է, որ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն փայլուն գործընկերային հարաբերություններ։

«Ի հեճուկս թե հայկական, թե ռուսական լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա որոշ վատատեսության, պետք է նշել, որ մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ, բնական կերպով։ Կարծում եմ, որ մեր գլխավոր նպատակը ու խնդիրն է՝ փորձել բացել հարաբերությունների ողջ ներուժը»,- ասել է Փաշինյանը։

Իր հերթին Ռուսաստանի նախագահը շեշտել է երկկողմ հարաբերությունների հատուկ բնույթը:

«Այսօր Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները առաջընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ռազմական ոլորտներին, անվտանգության հիմնախնդիրներին, տնտեսական համագործակցությունը»,- ասել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button