Հասարակություն

Անանուն բարեգործի շնորհիվ Թաշանյանների ընտանիքը տնակից տեղափոխվեց բնակարան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը բարերարների շնորհիվ արդեն 41 –րդ գյումրեցի անօթևանին տնակից տուն ուղեկցեց։

Լոսանջելոսաբնակ համեստ բարերարը խնդրել է իր անունը չհրապարակել։ Գիտեն միայն, որ Հայաստանում դժվար պայմաններում է ապրել ու 15 տարի առաջ մեկնել Միացյալ Նահանգներ։

Երեք անչափահաս ունեցող Թաշանյանների ընտանիքը տարիներ շարունակ վարձով է ապրել հարմարություններից զուրկ տնակում։ Այժմ նոր, լուսավոր ու ընդարձակ բնակարան և ապագայի նոր պլաններ ունեն։

Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվոմ է հաջորդ հեռուստամարաթոնին։ Նոր հեռուստամարաթոնը կօգնի հայկական երկու պետություններում խորքային հորերից ջուր հանել և արևային վահանակներ տեղադրել, որ մեր արևն ու ջուրը նոր ուժ տա հողին ու հողի մշակին։

Ցուցադրել ավելի
Back to top button