Հասարակություն

Աղտոտողնե՞րն են շատ, թե՞ մաքրողներն են քիչ. այսօր շաբաթօրյակ էր

Մայրաքաղաքն այսօր փորձում է թոթափել վերջին շրջանում քաղաքում կուտակված աղբի բեռը. առավոտյան Երեւանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ՝ պետական և մասնավոր կառույցների աշխատակիցների, ուսանողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնակիչների մասնակցությամբ: Աղտոտողնե՞րն են շատ, թե՞ մաքրողներն են քիչ՝ երեւանցիներից հետաքրքրվել է «Ռադիոլուրը»:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ամփոփել է հինգերորդ  համապետական շաբաթօրյակի  արդյունքները: Ըստ նախնական տվյալների` սեպտեմբերի 8-ի  համապետական  հինգերորդ շաբաթօրյակի  աշխատանքներին  ՀՀ մարզերի համայնքներում ընդհանուր առմամբ ներգրավվել է  շուրջ  3 512 կազմակերպություն, շուրջ 1459 միավոր տեխնիկա, այդ թվում`  712 մասնագիտացված աղբահանության և բեռնատար մեքենա, 362 ինքնաթափ,  404 տրակտոր, 166 ամբարձիչ, 67 էքսկավատոր, 10 գրեյդեր, 15 ջրցան մեքենա:   Շաբաթօրյակի ընթացքում  փակվել և մաքրվել է  շուրջ 171 աղբանոց և աղբակույտ, այդ թվում` 61 աղբանոց և 110 աղբակույտ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button