Հասարակություն

Տեղի ունեցավ Սեն Արեւշատյանի հուշատախտակի բացումը

Մատենադարանի երկարամյա տնօրեն, ակադեմիկոս, փիլիսոփա, հայագետ Սեն Արևշատյանի անվան հուշատախտակի բացումը տեղի ունեցավ այսօր՝ Ավագ Պետրոսյան 2 հասցեում, այնտեղ, որտեղ երկար տարիներ ապրել ու աշխատել է մեծանուն գիտնականը:

Ավագ Պետրոսյան 2 հասցեն այսօր մարդաշատ էր: Հենց այս հասցեում է ապրել ու ստեղծագործել հայ մեծանուն փիլիսոփա, հայագետ Սեն Արևշատյանը:

Նրա մասին այսուհետ կտեղեկացնի նաև հայագետի անվան հուշատախտակը իր տան պատին, որի բացումը տեղի ունեցավ այսօր:

Երեք տասնյակից ավելի տարի Սեն Արևշատյանը ղեկավարել է Մատենադարանը: Ակադեմիկոսի անվան հուշատախտակ բացելու գաղափարը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանինն է եղել, բայց աշխատել են թիմով:

Ճարտարապետ Աշոտ Գրիգորյանն ասում է՝ հուշատախտակի վրա աշխատելը հեշտ չի եղել, բայց ստեղծել է ակադեմիկոս Արեւշատյանին հատուկ հուշատախտակ՝ համեստ ու զուսպ:

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանն ասում է՝ բախտ է ունեցել ճանաչել Սեն Արևշատյանին:

 

Գիտնականի ընկերը՝ Կառլեն Միրումյանը նոր սերնդին ակադեմիկոսի մասին պատմելու, նրա թողած մեծ ավանդին ծանոթացնելու տարբերակ է առաջացնում:

Մտերիմներն ասում են՝ Սեն Արևշատյանն առաջին հերթին մեծ ուսուցիչ էր՝ իր տեսակով կրթող և սովորեցնող:

Back to top button