ԿարևորՔաղաքական

ԱԺ-ն ընդունեց ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագիծը

լրացված 17.02

Խորհրդարանն այսօր միաձայն՝ 82 կողմով ընդունել է  ընտրախախտումների համար նախատեսված պատասխանատվությունը խստացնող օրենսդրական փաթեթը:

Երեկ նախագիծն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, բայց մեծամասնությունը մի քանի մտահոգություններ էր ներկայացրել ու հայտարարել, որ երկրորդ ընթերցման ժամանակ  խմբակցության դիրքորոշումը կախված է լինելու դրանց ընդունումից:

Այսօր կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ  պատգամավորների  բոլոր առաջարկներն ընդունվել են, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ կառավարության մոտեցումը պրոֆեսիոնալ ու ադեկվատ է որակել:

Նոր կարգավորումները գործելու են Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին սպասվող ընտրությունների ժամանակ:

 

Back to top button